Ի՞նչ է պետք ուտել հաճախ ժպտալու համար

20:02   2 հուլիսի, 2015

Այսօր ոչ մեկն ապահովագրված չէ սթրեսից, քանի որ մեր առօրյան գերծանրաբեռնված ու լարված է։ Նյարդային համակարգը կարգավորելու համար մեր օրգանիզմը В վիտամինային կոմպլեքսի կարիք ունի, որի օգտագործումը կօգնի ավելի հեշտությամբ հաղթահարել սթրեսային իրավիճակները։

Վիտամին В1-ով հարուստ են հացը, հնդկաձավարը, վարսակը, կորեկը, լոբին, ոլոռը, խոզի եւ հորթի միսը։
Վիտամին В2-ով եւ В6-ով հարուստ են կաթնամթերքը, միսը, լոբին, ձուն, թարմ միրգը։

Օրգանիզմը մագնեզիումով կհարստացնեն ձուկը, ծովամթերքը, ծիրանը, չորամիրգը, բանջարեղենը եւ բանանը։

Բացի վիտամին В-ից, պետք է նաեւ վիտամին С եւ բետա կարոտին պարունակող սնունդ օգտագործել՝ բանջարեղեն, կիտրոն, թուրինջ, նարինջ, հատապտուղներ (սեւ հաղարջ,  ազնվամորի), կանաչի։

Սթրեսից ազատվելու հարցում կօգնի նաեւ մասուրի թուրմը։

Աղբյուրը՝ takzdorovo.ru



© NEWS.am STYLE