Շոն Պենին «բռնացրել են» Մինկա Քելիի հետ

11:35   1 հուլիսի, 2015

Դեռ չէր հասցրել Շոն Պենը բաժանվել Շարլիզ Թերոնից, երբ նրան «բռնացրել են» դերասանուհի Մինկա Քելիի հետ։

54-ամյա Շոնին  եւ 35-ամյա դերասանուհուն լուսանկարել են ռեստորանի հաճախորդները, հայտնել է TMZ-ը։

Ըստ Մինկիին մոտ կանգնած աղբյուրի՝ սա զույգի առաջին հանդիպումն է։

«Շոնը Սան Ֆրանցիսկո է եկել Մինկայի ծննդյան տարեդարձը շնորհավորելու համար։ Քելին եւ Պենը չեն շտապում, բայց նրանց հաճելի է միասին լինել հասարակական վայրերում։ Ավելին, նրանք վաղուց համագործակցում են միմյանց հետ տարբեր բարեգործական ծրագրերի շրջանակներում»։



© NEWS.am STYLE