Համացանցում հայտնվել է Ջուլիա Ռոբերթսի մասնակցությամբ «Գաղտնիքը նրանց աչքերում է» ֆիլմի թրեյլերը

12:35   1 հուլիսի, 2015

Համացանցում հայտնվել է Ջուլիա Ռոբերթսի, Նիկոլ Քիդմանի եւ Չիվետել Էջիոֆորի մասնակցությամբ «Գաղտնիքը նրանց աչքերում է» (The Secret In Their Eyes) ֆիլմի թրեյլերը։ Ռեժիսոր Բիլի Ռեյի ֆիլմը պատմում է թոշակի անցած իրավախորհրդատուի մասին, որը նովելներ է գրում՝ հուսալով բացահայտել վերջերս կատարված սպանության գործը։

Նշենք, որ ֆիլմը արգենտինական համանուն կինոնկարի (2010թ-ին այն արժանացել է «Օսկարի») վերանկարահանված տարբերակն է։

 

Աղբյուրը՝ Just Jared

 



© NEWS.am STYLE