Բեն Աֆլեքը եւ Ջենիֆեր Գարները հայտարարել են իրենց ամուսնալուծության մասին

11:14   1 հուլիսի, 2015

Բեն Աֆլեքը եւ Ջենիֆեր Գարները պաշտոնապես հայտարարել են իրենց ամուսնալուծության մասին, տեղեկացրել է Just Jared-ը։

«Երկար մտորումներից հետո մենք որոշել ենք ամուսնալուծվել»,- նշված է զույգի հայտարարության մեջ։

Աֆլեքը նաեւ տեղեկացրել է, որ նրանք կմնան լավ ընկերներ եւ հիանալի ծնողներ իրենց երեք երեխաների համար։ Դերասանը նաեւ խնդրել է հարգել իրենց ընտանեկան կյանքն ու կայացրած որոշումը։

Նշենք, որ զույգն ամուսնացել էր 2005-ին։ 



© NEWS.am STYLE