66-ամյա Դոննա Կարան հեռանում է իր ստեղծած DKNY բրենդից

14:07   1 հուլիսի, 2015

Ամերիկյան մոդելյոր եւ գործարար Դոննա Կարան 30 տարի աշխատելուց հետո հեռանում է իր ստեղծած DKNY բրենդից, հայտնել է FGR-ը։

66-ամյա Դոննան ցանկանում է զբաղվել Urban Zen ծրագրով, իր տեսլականն առաջարկել բարեգործության եւ առեւտրի բնագավառում՝ աջակցելով առողջապահության, կրթության եւ մշակութային ժառանգության պահպանմանը։

«Մի քանի տարի առաջ ես ճիշտ ժամանակին սկսեցի այս գործով զբաղվել։ Ես համոզված եմ, որ ապագայում Donna Karan-ին միայն լավագույնն է սպասվում»,- բացատրել է Դոննան։

Հիշեցնենք, որ Դոննա Կարան առաջին  էր, որը խոսեց կնոջ համար ամենակարեւոր յոթ իրերի (սվիտեր, լեգինսներ, տաբատ, կաշվե պիջակ, բլուզ, կոստյում եւ հարմարավետ զգեստ) մասին, որոնք անպայման պետք է լինեն նրա զգեստապահարանում



© NEWS.am STYLE