Քեթի Փերին ցանկանում է կանանց մենաստան գնել

15:03   1 հուլիսի, 2015

Ամերիկյան հայտնի երգչուհի Քեթի Փերին ցանկանում է գնել Լոս Անջելեսի մոտակայքում գտնվող կանանց մենաստանը։ Երգչուհին մտադիր է որոշակի փոփոխություններ անել, կահավորել եւ ապրել այնտեղ, հայտնել է Celebitchy.com-ը։

Նշենք, որ Խոսե Գոմեսի անվան մենաստանի արքեպիսկոպոսը դեմ չէ վաճառել շենքը, որի դիմաց պահանջում է 15 միլիոն դոլար։ Իսկ մենաստանի կանայք, որոնք արդեն 45 տարի է ապրում են այնտեղ, դեմ են այս ամենին եւ անգամ խոչընդոտում են գործարքի կայացմանը։ Կանայք զուգահեռաբար բանակցում են տեղի ռեստորանատեր Դանա Հոլիսթերի հետ եւ ցանկանում 15.5 միլիոն դոլարով շենքը վաճառել նրան։ 



© NEWS.am STYLE