57-ամյա Ալեք Բոլդուինը լուսանկարվել է իր նորածին որդու հետ

17:06   1 հուլիսի, 2015

Հունիսին լույս աշխարհ է եկել ամերիկյան հայտնի դերասան Ալեք Բոլդուինի եւ նրա 31-ամյա կնոջ՝ յոգայի մարզիչ Հիլարի Թոմասի որդին՝ Ռաֆայելը։

57-ամյա դերասանը Daily Mail-ի ֆոտոշարքում լուսանկարվել է կնոջ, նորածին որդու եւ դստեր հետ։

Լուսանկարներից երեւում է, որ փոքրիկ Ռաֆայելին մեծ ուրախությամբ դիմավորել են ոչ միայն Ալեքն ու Հիլարին, այլեւ նրանց դուստր Կարմեն Գաբրիելլան։



© NEWS.am STYLE