Ռոբին Ուիլյամսին «սպանել է» սխալ ախտորոշումը. In Touch

16:02   1 հուլիսի, 2015

In Touch պարբերականը հայտարարել է, որ Ռոբին Ուիլյամսին «սպանել է» բժիշկների սխալ ախտորոշումը։ Պարզվում է, դերասանի մոտ հայտնաբերված Պարկինսոնի հիվանդությունը սխալ ախտորոշում է եղել, եւ սա էլ դարձել է նրա մահվան պատճառը։ «Խոսքը այլ հիվանդության՝ Լյուիի մարմնիկներով դեմենցիայի մասին է»։

Հիշեցնենք, որ Ռոբին Ուիլյամսը մահացել է 2014թ-ի օգոստոսի 11-ին։



© NEWS.am STYLE