«Բաղրամյան պողոտան ինքնըստինքյան կբացվի». Լիլիթ Պիպոյանը չի կարծում, թե ոստիկանությունը ուժի կդիմի

15:22   1 հուլիսի, 2015

«Երիտասարդության 95 տոկոսը ծայրահեղ հիասթափված է, թաղված է հոռետեսության մեջ». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգչուհի Լիլիթ Պիպոյանն` անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանը:

Պիպոյանը ուրախ է, որ երիտասարդները առիթ գտան` փողոց դուրս գալու եւ իրենց բողոքն արտահայտելու: «Յոթօրյա բողոքի դիմաց նրանք ստացան օդից կախված խոստում, սակայն այս ընդվզումից հետո այլեւս նիհր չի լինելու»,-ասաց Պիպոյանը` հավելելով, որ հնարավոր է, որ շարժումը որոշակի դադար ապրի` մինչեւ աուդիտի ավարտը, այնուհետ նորից բռնկվի:

Նա չի կարծում, թե Բաղրամյան պողոտան ազատելու համար ոստիկանները  կրկին ուժի կդիմեն:

«Կարծում եմ` պողոտան ինքնըստինքյան կբացվի, այդ միտումը կա»,-եզրափակեց նա:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE