Ազնվամորիով մուրաբայի պատրաստման հեշտ եւ արագ բաղադրատոմս

19:16   3 հուլիսի, 2015

Ազնվամորին շատերի սիրելի հատապտուղն , քանի որ այն ոչ միայն հիանալի համ եւ հոտ ունի, այլեւ պարունակում է մի շարք օգտակար նյութեր՝ սալիցիլաթթու եւ ֆոլաթթու, կալիում, պղինձ, երկաթ, վիտամիններ B եւ C։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ազնվամորիով մուրաբա պատրաստելու հեշտ եւ արագ միջոց։ Հիանալի բաղադրատոմս հատկապես նրանց համար, ովքեր չեն սիրում երկար կանգնել գազօջախի մոտ։

Այսպիսով 1կգ. ազնվամորու համար անհրաժեշտ է 1կգ. շաքարավազ։ Շաքարավազը պետք է լցնել ազնվամորու վրա եւ թողնել մոտ 4-5 ժամ։ Այս ընթացքում առաջացած հյութը պետք է առանձին տարայի մեջ լցնել եւ եփել մոտ 10 րոպե։ Այնուհետեւ նույն տարայի մեջ պետք է ավելացնել ազնվամորին եւ մարմանդ կրակի վրա եփել՝ եռացնելով ընդամենը 5 րոպե։ Մուրաբան պատրաստ է։

  

 

Աղբյուրը՝ amamam.ru 

 



© NEWS.am STYLE