Հաղարջով մուրաբայի պատրաստման հեշտ եւ արագ բաղադրատոմս

19:24   4 հուլիսի, 2015

Սեւ հաղարջն, ասես, վիտամին C-ի ամբար լինի, իսկ դրանով պատրաստված մուրաբան ոչ միայն հիանալի համ եւ հոտ ունի, այլեւ պահպանում է հաղարջի բոլոր վիտամինները։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հաղարջով մուրաբայի պատրաստման հեշտ եւ արագ բաղադրատոմս։

Այսպիսով, 3կգ. սեւ հաղարջի համար հարկավոր է 1.5 կգ. շաքարավազ։

Պատրաստման եղանակը. Հաղարջը պետք է լվանալ եւ թողնել, որ ջուրը քամվի։ Այնուհետեւ հաղարջի զանգվածի կեսը անհրաժեշտ է հարել բլենդերով, լցնել համապատասխան կաթսայի մեջ՝ ավելացնելով ամբողջ շաքարավազը։

Կաթսան պետք է դնել կրակին, հասցնել եռման աստիճանի՝ այս ընթացքում չմոռանալով խառնելու մասին, այնուհետեւ ցածրացնել ջերմաստիճանը եւ երկու րոպե եռացնել հաղարջի խյուսը։ Հաջորդիվ անհրաժեշտ է լցնել հաղարջի մնացած մասը եւ ուժեղ կրակի վրա զանգվածը եփել եւս երեք րոպե։ Արդեն կարելի է կաթսան հեռացնել կրակից, մուրաբան լցնել մաքուր տարաների մեջ եւ պահածոյացնել։

Բոլոր տարաները նախ պետք է գլխիվայր դնել, ծածկել տաք կտորով, իսկ երբ դրանք արդեն կսառչեն, կարելի է պտտել եւ պահել մառանում կամ խորդանոցում։

 

Աղբյուրը՝Otvetin

 



© NEWS.am STYLE