Արքայախնձորով կարկանդակ

19:05   6 հուլիսի, 2015

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արքայախնձորով կարկանդակի արագ եւ հեշտ պատրաստման եղանակ։ Անհարժեշտ բաղադրիչներն են՝ 1 տուփ պահածոյացված արքայախնձոր, երկու խնձոր (միջին չափի), 3 ձու, 1 բաժակ շաքարավազ, մեկ բաժակ ալյուր, 1 թեյի գդալ փխրեցուցիչ կամ կերակրի սոդա եւ 1տուփ վանիլին։

Պատրաստման եղանակը՝

Առաջին հերթին հարկավոր է առանձնացնել ձվի դեղնուցն ու սպիտակուցը եւ առանձին տարաների մեջ հարել շաքարավազով (նախատեսված 1 բաժակի կեսը հարել սպիտակուցով, մյուս կեսը՝ դեղնուցով)։ Այնուհետեւ ստացված երկու զանգվածները պետք է միախառնել՝ աստիճանաբար ավելացնելով ալյուրը, փխրեցուցիչը եւ վանիլինը։ Բոլոր բաղադրիչները լավ խառնելուց հետո խմորը պատրաստ է։

Հաջորդիվ անհրաժեշտ է բուսական յուղով պատված թավայի կամ տապակի մեջ մեկ շերտով շարել պահածոյացված արքայախնձորն ու խնձորը։ Այնուհետեւ խմորը պետք է աստիճանաբար, հավասարաչափ լցնել մրգի շերտի վրա եւ տեղափոխել 1800 ջերմաստիճանով տաքացած ջեռոց։ 40-50 րոպե անց արքայախնձորով կարկանդակը պատրաստ է։

 

 

Աղբյուրը՝1001eda.com



© NEWS.am STYLE