Ինչպես են ֆիլմերում նկարահանվում էրոտիկ տեսարանները

23:12   7 հուլիսի, 2015

Էրոտիկ տեսարաններ նկարահանելը սովորական երեւույթ է եւ դրանում տարօրինակ ոչինչ չկա։ Ավելին, իրականում դերասանները սեքսով չեն զբաղվում նկարահանման հրապարակում։ Պարզապես ֆիլմերը նկարահանելիս ռեժիսորները որոշակի «խորամանկությունների» են դիմում։

Դերասաններն անգամ չեն հպվում միմյանց սեռական օրգաններին, քանի որ գոյություն ունեն հատուկ ներքնազգեստներ, սիլիկոնե հարմարանքներ, որոնք որոշակի տարածություն են առաջացնում։ Այսինքն՝ արդյունքում նկարահանման ընթացքում դերասաններից ոչ մեկը չի գրգռվում եւ սեռական ցանկություն չի առաջանում։

Ի դեպ, նման տեսարանների նկարահանման վայրում կարող են ներկա լինել նվազագույն քանակությամբ՝ մեկ կամ երկու մարդ։ Ավելին, էրոտիկ տեսարաններում խաղալը դերասանի աշխատանքի ամենատհաճ եւ ոչ ցանկալի կողմն է։

Ավելացնենք, որ այս տեսարանները նախօրոք համաձայնեցվում են, հագնված վիճակում փորձեր են անում։ Իսկ տեսարանը նկարահանելուց հետո մասնագետները շտկումներ եւ հատուկ էֆֆեկտներ են տալիս կադրերին։

Աղբյուրը՝ Creu

 



© NEWS.am STYLE