Համացանցում հայտնվել է «Սթիվ Ջոբս» ֆիլմի թրեյլերը

12:11   2 հուլիսի, 2015

Համացանցում հայտնվել է ռեժիսոր Դենի Բոյլի «Սթիվ Ջոբս» ֆիլմի թրեյլերը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 8-ին։

Ֆիլմում ամերիկյան հայտնի գործարար, Apple կորպորացիայի հիմնադիր Սթիվ Ջոբսի դերը կատարել է Մայքլ Ֆասբենդերը։ Ֆիլմում նաեւ ընդգրկված են Քեյթ Ուինսլեթը, Սեթ Ռոգենը, Լուիս Սալազարը եւ Ջեֆ Դենիելսը։



© NEWS.am STYLE