Ռիհանայի սինգլները ԱՄՆ-ում վաճառվել են 100 միլիոն օրինակով

11:40   2 հուլիսի, 2015

Հայտնի երգչուհի Ռիհանան գլխավորել է թողարկված սինգլների համար ամենաշատ մրցանակների արժանացած աստղերի վարկանիշային աղյուսակը։ Երգչուհու սինգլները ԱՄՆ-ում վաճառվել են 100 միլիոն օրինակով, նշված է Ձայնագրությունների արտադրության ամերիկյան ասոցիացիայի կայքում։

Երկրորդ եւ երրորդ տեղում հայտնվել են Թեյլոր Սվիֆթը եւ Քեթի Փերին համապատասխանաբար։

Նշենք, որ իր 10 տարվա կարիերայի ընթացքում Ռիհանան թողարկել է 37 սինգլ։

«Սա պատմական ձեռքբերում եւ հաջողակ կարիերայի ապացույց է»,- նշել է ասոցիացիայի տնօրեն Քերի Շերմանը։



© NEWS.am STYLE