Էնրիկե Իգլեսիասին ձերբակալել են առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու պատճառով

14:03   2 հուլիսի, 2015

Մայամիում Էնրիկե Իգլեսիասին ձերբակալել են առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու պատճառով, հայտնել է TMZ-ը։ Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել մայիսին, բայց լուրերը հիմա են տարածվել։

Հայտնի երգիչը վարել է իր սպիտակ Cadillac Escalade-ը, բայց երբ ոստիկանը կանգնեցրել է նրան, Էնրիկեն փորձել է խորմանկության դիմել՝ վարորդի ղեկը զիջել իր մենեջերին եւ տեղափոխվել ուղեւորի նստատեղ։ Սակայն սա չի փրկել Իգլեսիասին եւ նրան ձերբակալել են։

 

 



© NEWS.am STYLE