Պոտապի համերգի ժամանակ 20 մարդ ընկել է նվագախմբի փոսի մեջ

16:33   2 հուլիսի, 2015

Օրեր առաջ Լվովում կայացել է հայտնի կատարող Պոտապի համերգը։

Ivona-ի փոխանցմամբ՝ Մ. Զանկովեցկայայի անվան ազգային ակադեմիական դրամատիկական թատրոնում կայացած համերգից հետո երկրպագուները բեմ են բարձրացել, որպեսզի ինքնագիր վերցնեն իրենց սիրելի երգչից։ Բայց բեմի մեջտեղի հատվածի տախտակները քանդվել, եւ 20 երկրպագու հայտնվել են նվագախմբի համար նախատեսված փոսի մեջ։

«Մի կին երեխան ձեռքին ընկել էր նվագախմբի փոսի մեջ։ Երկրպագուների մոտ խուճապ էր սկսվել, բայց ոչ մեկը չի տուժել»,- պատմել է ականատեսներից մեկը։



© NEWS.am STYLE