«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նկարահանումներին կապիկը հարձակվել է դիմահարդարի վրա

17:10   2 հուլիսի, 2015

«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի հինգերորդ մասի նկարահանումների ժամանակ Ջեք անունով կապիկը հարձակվել է դիմահարդարի վրա։ Կապիկը կծել է դիմահարդարի աջ ականջը, հայտնել է Mirror-ը։

Ճիշտ է, դիմահարդարը լուրջ վնասվածք չի ստացել, սակայն նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մի քանի հետազոտություն պետք է անցնի։

 



© NEWS.am STYLE