Rammstein-ը նոր ալբոմ է թողարկելու

16:08   2 հուլիսի, 2015

Rammstein խմբի անդամները սեպտեմբերին կրկին միավորվելու եւ նոր ալբոմ են թողարկելու, հայտնել է Apelzin-ը։

«Rammstein սեպտեմբերին կրկին միավորվելու է։ Ստիպված ենք փորձերի համար նոր տարածք գտնել։ Նախկինում նվագում էինք Knaack ակումբում, որն այժմ փակել են»,- նշել է խմբի անդամ Տիլ Լինդեմանը։

Հիշեցնենք, որ խմբի նախորդ վեցերորդ «Liebe Ist F?r Alle Da» ալբոմը թողարկվել է 2009թ-ի հոկտեմբերին։ Այն երկու անգամ պլատինե ալբոմ է դարձել Գերմանիայում։



© NEWS.am STYLE