Հարություն Խաչատրյանը երկու մրցանակ է բերել Մոսկվայի կինոփառատոնից

16:51   2 հուլիսի, 2015

ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը Մոկվայի 37-րդ կինոփառատոնում երկու մրցանակի է արժանացել. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Խաչատրյանը:

Փառատոնի շրջանակներում, որն անցկացվել է հունիսի 19-26-ը, տեղի է ունեցել Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյանին նվիրված ստեղծագործական երեկո, որի ընթացքում ցուցադրվել է նրա առաջին լիամետրաժ ֆիլմը`  «Քամին ունայնության»-ը (1989):

Մոսկվայի միջազգային կինոփառատոնը ռեժիսորին է հանձնել մրցանակ` կինոարվեստի եւ հայ-ռուսական մշակութային համագործակցության գործում ունեցած մեծ ավանդի համար: Ռուս կինոգետների եւ կինոքննադատների գիլդիան իր հերթին Հարություն Խաչատրյանին պարգեւատրել է հեղինակավոր «Փիղ» մրցանկաով` համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի եւ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադրման համար:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE