Հինգ միջոց՝ սեքսը վայելելու համար

23:28   9 հուլիսի, 2015

Ամեն ինչ, անգամ սեքսն է ձանձրացնում։ Ուստի, առաջարկում ենք հինգ միջոց՝ սեքսն իսկապես վայելելու համար:

Միջոց 1 - Աշխարհագրություն

«Որտե՞ղ» հարցը շատ կարեւոր դեր ունի զույգի սեռական կյանքում։ Պետք է փոխել սեքսով զբաղվելու տեղը։ Ավելին, կարելի է անգամ էքստրեմալ պայմաններում վայելել սեքսը։

Միջոց 2 - Մեխանիզմ

Այսօր սիրով զբաղվելու համար ստեղծված են գրեթե բոլոր պայմանները։ Կարելի է դառնալ ժամանակակից ինքնաթիռի ժամանակակից ուղեւոր եւ «անցնել գործի»։ Կամ հիանալի տարբերակ է նաեւ մի քանի ժամով լիմուզին վարձելը, շամպայն գնելն ու քաղաքով պտտվելը։ Կյանքում ամեն ինչ էլ պետք է փորձել։

Միջոց 3 - Դերեր

Դերաբաժանման մասին բոլորը գիտեն։ Սեռական բնույթի հոլովակներում առաջարկվում են սանտեխնիկ եւ տնային տնտեսուհի, կին-ոստիկան եւ հանցագործ, բժիշկ եւ բուժքույր տարբերակները։ Ձանձրացե՞լ եք։ Ուրեմն կարելի է փորձել մյուս տարբերակները՝ դուք հանքափոր-ցուցարար եք, ում չեն տվել այն, ինչ իրեն է պատկանում։ Կինը քարտուղարուհին է, իսկ տղամարդը՝ տնօրենը։ Եվ ամենապարզը՝ կարելի է նմանակել Բրեդ Փիթ եւ Անջելինա Ջոլի զույգին։ Հավատացեք, տարբերակները շատ են։

Միջոց 4 - Ժուժկալություն

Ժուժկալության մասին շատ է խոսվում։ Պետք է խուսափել պատահական հարաբերություններից՝ մտահոգվելով սեփական առողջության համար։ Սակայն սա չի նշանակում, որ պետք է զսպել սեռական ցանկությունը եւ տանջվել։ Ցանկացած քայլ հարկավոր է մտածված անել։

Միջոց 5 — Քաղաքականություն

Քաղաքականացված այս դարաշրջանում սիրո օբյեկտ կարող է դառնալ ամեն ինչ։ Ուստի, սիրեք եւ եղեք սիրված։ Դրա համար միայն երեւակայություն է պետք։


Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE