Փերիս Հիլթոնը «խայտառակվել է» ինքնաթիռում արկածային փորձի պատճառով

12:14   3 հուլիսի, 2015

Օրեր առաջ տեղեկացրել ենք, որ Փերիս Հիլթոնը դարձել է եգիպտացի հեռուստահաղորդավարի արկածախնդրության զոհը։ Ramez in Control շոուի հաղորդավարը համոզել է Փերիսին 15-րոպե տեւողությամբ օդային շրջայց կատարել Դուբայում։ Թռիչքից մի քանի րոպե անց հնչել են ազդանշանները, եւ ուղեւորները սկսել են աղմկել ու դուրս թռչել ինքնաթիռից։ Իհարկե, սա կատակ էր, բայց քանի որ Հիլթոնն իսկապես վախեցել էր, պատրաստվում էր դատի տալ այս ամենը կազմակերպած շոումենին։

Սակայն պարզվել է, որ այս արկածային փորձը հենց մեզ համար էր։ TMZ-ի լրագրողներին հաջողվել է բացահայտել, որ Հիլթոնը սկզբից էլ գիտեր, որ նման արկածային փորձ է անցկացվելու։

Կայքը տեղեկացրել է, որ եգիպտական հեռուստաընկերությունն այս առաջարկով պայմանագիրը ուղարկել է ամերիկյան մի շարք աստղերի եւ մեծ գումարներ խոստացել։ Փաստաթղթում նաեւ նշված է, որ Դուբայի, որտեղ կատարվում են փորձերը, իշխանությունները նույնպես տեղյակ են այս ամենից։

«Դուբայի իշխանական մարմինները զբաղվում են այս շոուի կազմակերպման ու մասնակիցների անվտանգության ապահովման աշխատանքներով։ Եթե ցանկանում եք հավաստիանալ, կարող եք կապ հաստատել արքայազն Համդան բեն Ռաշիդ Ալ Մաքթումի հետ։ Նա անձամբ է հետեւում այս ծրագրին»։

 

 



© NEWS.am STYLE