Շակիրան ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին մեղադրել է ռասիզմի մեջ

12:34   3 հուլիսի, 2015

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խոսքերը բարկացրել են երգչուհի Շակիրային։

Վերջերս 69-ամյա քաղաքական գործիչը ելույթներից մեկի ժամանակ հայտարարել է, որ հանցագործ եւ բռնավոր է համարում մեքսիկացի եւ լատինաամերիկացի ներգաղթյալներին, որոնք թմրանյութեր են ներմուծում ԱՄՆ եւ նպաստում հանցագործությունների թվի աճին։

Շակիրան չի կարողացել զսպել իրեն եւ Թրամփին մեղադրել է ռասիզմի մեջ.

«Գարշելի եւ ռասիստական ելույթ, որը պառակտում է մի երկիր, որ երկար տարիներ պայքարել է ժողովրդավարության եւ իրավահավասարության համար։ Ոչ մի քաղաքացի չպետք է Թրամփի պես այսպիսի անարգալից վերաբերմունք դրսեւորի»,- գրել է Շակիրան։



© NEWS.am STYLE