Դիմա Բիլանի նմանակին ձերբակալել են 1կգ. կոկաին պահելու պատճառով

13:19   3 հուլիսի, 2015

Դիմա Բիլանի նմանակ 28-ամյա Ստեփան Դանիլինին ձերբակալել են 1կգ. կոկաին պահելու համար, հայտնել է LifeNews-ը։

Ստեփան Դանիլինը հայտնի է դարձել 2014թ-ին «Евровидение по-нашему» ծրագրին մասնակցելուց հետո։ Երիտասարդը ակտիվորեն ընդգրկվում էր երաժշտական տարբեր նախագծերում եւ ներկայանում էր՝ նմանվելով Բիլանին։

Սակայն օրեր առաջ Մոսկվայի գիշերային ակումբներից մեկում ձերբակալել են Ստեփանին՝ նրա մոտ հայտնաբերելով մոտ 200գր. կոկաին, իսկ տան խուզարկության արդյունքում առգրավվել է 800գր. կոկաին։

28-ամյա Ստեփանի դատական առաջին նիստը նախատեսված է օգոստոսի 29-ին։



© NEWS.am STYLE