Սթինգի դուստրը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ After Dark

13:39   3 հուլիսի, 2015

Բրիտանացի հայտնի երգիչ Սթինգի դուստրը՝ Էլիոթ Սամները, YouTube-ի ալիքում ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ After Dark։

Նշենք, որ 24-ամյա Էլիոթը երաժշտական ասպարեզում նորեկ չէ։ 2010-ին նա ներկայացել է I Blame Coco անունով եւ թողարկել The Constant ալբոմը։ 2014-ին Սամները հայտարարել էր, որ նոր երգեր է ձայնագրում, բայց արդեն ելույթ է ունենալու իր անունով։

After Dark-ը ներառվելու է երգչուհու նոր ալբոմում, որը կթողարկվի այս տարվա վերջ։ 



© NEWS.am STYLE