Ռիհանան իր նոր տեսահոլովակի համար 80 երկրպագու է «առեւանգել»

11:31   3 հուլիսի, 2015

Երեկ՝ հուլիսի 2-ին, ամերիկյան հայտնի երգչուհի Ռիհանան ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ Bitch Better Have My Money։ 27-ամյա երգչուհին անակնկալ է մատուցել իր 80 երկրպագուներին եւ էլեկտրոնային փոստի միջոցով նրանց մի տեղ հրավիրել։

Երկրպագուներին խնդրել են նստել ավտոբուս, փակել են նրանց աչքերը եւ տարել անհայտ ուղղությամբ։ Երկրպագուներին բերել են խամաճիկների թատրոն եւ հենց այնտեղ ներկայացրել երգչուհու նոր Bitch Better Have My Money երգի տեսահոլովակի պրեմիերան։

«Ես երբեք չեմ մոռանա այս օրը»,- Twitter-ում գրել է Ռիհանան։

Հիշեցնենք, որ Ռիհանան գլխավորել է թողարկված սինգլների համար ամենաշատ մրցանակների արժանացած աստղերի վարկանիշային աղյուսակը։ Երգչուհու սինգլները ԱՄՆ-ում վաճառվել են 100 միլիոն օրինակով։

 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE