Թոմ Քրուզը նշում է ծննդյան 53-րդ տարեդարձը

16:08   3 հուլիսի, 2015

Հուլիսի 3-ին հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Քրուզը նշում է ծննդյան 53-րդ տարեդարձը։ Համաձայանեք, որ շատ դժվար է հավատալ. նա ասես 20 տարեկան լինի։

Թոմ Քրուզը ծնվել է 1962թ-ի հուլիսի 3-ին Նյու Յորքում դերասանուհու եւ ինժեների ընտանիքում։ Մինչեւ 14 տարեկան նա արդեն 15 դպրոց էր փոխել ԱՄՆ-ում եւ Կանադայում։ 1980թ-ին Թոմը տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ էլ ստանում է իր առաջին, փոքրիկ դերը «Անսահման սեր» ֆիլմում։

Դերասանին մեծ ճանաչում է բերում «Վտանգավոր բիզնես» ֆիլմը (1983)։

Նշենք, որ հոլիվուդյան հայտնի դերասանը ամուսնացել է երեք անգամ՝ 1987–1990թթ Միմի Ռոջերսի հետ, 1990 – 2001թթ. Նիկոլ Քիդմանի, եւ 2006 – 2012թթ. Քեթի Հոլմսի հետ։ Դերասանն ունի երկու խորթ երեխա։ Նրա հարազատ դուստր Սուրի Քրուզը ծնվել է 2006-ի ապրիլի 18-ին։

Դերասանի ամենահայտնի կերպարները

 «Վտանգավոր բիզնես»

«Լավագույն հրաձիգը»

«Առաքելությունն անիրագործելի է»

«Անձրեւի մարդը»

«Լայն փակված աչքերով»

 «Վանիլային երկինք»

«Ջերի Մագուայր»

«Վերջին սամուրայը»

«Ապագայի սահմանը»



© NEWS.am STYLE