Իրինա Շեյքը՝ Sorbet Magazine-ի շապիկին

16:40   3 հուլիսի, 2015

Իրինա Շեյքն արդեն հասցրել է Instagram-ում հրապարակել օձի հետ արված լուսանկարը, որ մեծ իրարանցում է առաջացրել համացանցում։

Պարզվում է, ֆոտոշարքն իրականցվել է Sorbet Magazine-ի շապիկի համար ըստ Հին Կտակարանի առասպելի (արգելված պտուղը ուտելուց հետո Ադամը եւ Եվան վտարվում են դրախտից)։ Իհարկե, լուսանկարիչը չի մոռացել նաեւ օձի մասին։

Նշենք, որ Իրինա Շեյքի նոր ֆոտոշարքը Ռիչարդ Ավեդոնի 1981-ին արված աշխատանքի «նորացված տարբերակն է»։ Այդ ժամանակ նկարահանումները շարունակվել են երկու ժամ եւ այդ ընթացքում օձը փաթաթված մնացել է դերասանուհու վրա։

 

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE