Բեթ Հարթի շքեղ համերգը Երեւանում (ֆոտոռեպորտաժ)

10:07   4 հուլիսի, 2015

Երեկ՝ հուլիսի 3-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ամերիկյան հայտնի երգչուհի Բեթ Հարթի շքեղ համերգը։ Հայտնի աստղը կատարեց բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում՝ իր վերջին «Better than home» ալբոմում զետեղված երգերը։ Հատկանշական է, որ համերգը հստակ մշակված ծրագիր չուներ, եւ Բեթը կատարում էր այն երգը, որը տվյալ պահին ցանկանում էր։

Նշենք, որ երգչուհու երաժշտական ոճը բավականին անհատական է, քանի որ նրա արվեստի վրա իրենց ազդեցությունն ու հետք են թողել Led Zeppelin-ը, Rush-ը, Ջենիս Ջոփլինը եւ ուրիշներ։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE