Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է հարստացել

11:11   4 հուլիսի, 2015

Քիմ Քարդաշյանը նոր բարձունքներ է գրավում։ 34-ամյա հայուհին, որն արդեն զարդարել է Vogue, Cosmopolitan, Glamour, Elle, Esquire, Playboy եւ Paper ամսագրերը, օրեր առաջ հայտնվել է Rolling Stone-ի հուլիսյան համարի շապիկին։

Իսկ ինչպե՞ս է նրան հաջողվել սեփական հեռուստաշոու, հագուստի եւ կոսմետիկայի հավաքածուներ եւ սմարթֆոնների համար նախատեսված խաղեր թողարկել։

Աշխարհահռչակ գեղեցկուհին Market Watch կայքին պատմել է, թե ինչպես է հարստացել։

«Նախկինում մտածում էի, որ երբ շատ գումար վաստակեմ, շատ էլ կծախսեմ։ Բայց կատարվեց հակառակը. որքան մեծ գումար էր կուտակվում իմ բանկային քարտի վրա, այնքան ավելի շատ էի ցանկանում խնայել»,- Քիմի խոսքերը մեջբերել է The Independent-ը։

Զրույցի ընթացքում Քիմը նշել է, որ դեռ պատանեկության տարիքում է սկսել գումար աշխատել։ Մի անգամ նա հայրիկից պարտքով գումար է վերցրել եւ հինգ զույգ Manolo Blahnik բրենդի կոշիկ գնել յուրաքանչյուրը 750 դոլարով, իսկ հետո յուրաքանչյուրը 2500 դոլարով վաճառել է eBay-ում։

«Ես երջանիկ եմ, որ ծնողներս սովորեցրել են ճիշտ տնօրինել վաստակած գումարը։ Ցավոք, նման դասեր դպրոցում չկան, բայց չէ որ դա կարող է օգնել երիտասարդներին ապագայում ճիշտ քայլեր անելու հարցում»,- նշել է Քիմը։



© NEWS.am STYLE