Արտասահմանյան ԶԼՄ-ները պատրաստ են գնել Ուիթնի Հյուսթոնի մահացող դստեր լուսանկարը

12:18   4 հուլիսի, 2015

Արտասահմանյան ԶԼՄ-ները պատրաստ են գնել Ուիթնի Հյուսթոնի մահվան եզրին հայտնված դստեր՝ Բոբի Քրիստինայի վերջին օրերին արված լուսանկարը, հայտնել է TMZ-ը։

Կայքի փոխանցմամբ՝ խոսքը այն լուսանկարի մասին է, որում աղջիկը անգիտակից վիճակում պառկած է անկողնում։ Պարզվում է, հարազատներից մեկը լուսանկարել է Քրիստինային եւ վաճառել լուսանկարը։

Մի քանի լրագրողներ եւ կայքեր արդեն գնել են այդ լուսանկարը, իսկ մյուս պարբերականները նույնպես մեծապես հետաքրքրված են դրանով։

Նշենք, որ Բոբի Քրիստինան ուղեղի անդառնալի վնասվածք ունի։ Աղջիկը հունվարի 31-ից կոմայի մեջ է։ 



© NEWS.am STYLE