Հաքերները կոտրել են Սեմ Սմիթի Instagram-ի էջը եւ մերկ կնոջ լուսանկար հրապարակել

13:13   4 հուլիսի, 2015

Գրեմիի մրցանակակիր Սեմ Սմիթի երկրպագուները ապշել են, երբ իրենց սիրելի երգիչը մերկ կնոջ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։

Օգտատերերը միանգամից հասկացել են, որ կիբեր հանցագործները կոտրել են 23-ամյա երգչի Instagram-ի հաշիվը, հայտնել է EOnline-ը։

Նշենք, որ երկրպագուների զարմանքը տեղին է, քանի որ Սմիթը նախկինում նման հրապարակումներ չի արել։

 



© NEWS.am STYLE