45-ամյա Մըրայա Քերին՝ միլիարդատեր սիրեկանի հետ Կաննում

14:14   4 հուլիսի, 2015

Ամերիկյան  հայտնի երգչուհի Մըրայա Քերիին եւ նրա միլիարդատեր սիրեկան Ջեյմս Փարքերին «բռնացրել են» Կաննում։ Ի դեպ, Քերիի եւ Փարքերի սիրավեպի մասին լուրերը դեռ չէին հասցրել տարածվել, երբ բոլորը սկսեցին խոսել զույգի ամուսնության մասին։

Հավանաբար Նիք Քենոնից բաժանվելուց հետո Մըրայան որոշել է կրկին լուրջ հարաբերություններ սկսել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պապարացիները սիրահարներին համբուրվելիս «բռնացրել էին» ավստրալացի միլիարդատիրոջ 50 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավի վրա։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Famefly.net

 



© NEWS.am STYLE