Մհեր Մկրտչյանն այսօր կդառնար 85 տարեկան

13:36   4 հուլիսի, 2015

Հուլիսի 4-ը հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։ Նա այսօր կդառնար 85 տարեկան...

NEWS.am STYLE-ը ներկայացնում է նրա մտքերից մի քանիսը, որոնք վաղուց թեւավոր մտքեր են դարձել:

*Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ:

*Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց:

*Մհեր Մկրտչյանի այրին՝ Թամար Հովհաննիսյանը, պատմում է. «Մի անգամ հարցրեց՝ սիրու՞մ ես ինձ։ Ասացի՝ այո, ասաց՝ որ մեռնեմ, ավելի շատ կսիրես։ Եվ դա այդպես է»։

*Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ։

*Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում։

*Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել։

*Մարդուն պետք է միշտ հիշեցնել, որ ինքը լավն է:



© NEWS.am STYLE