Զեմֆիրան ծածանել է Ուկրաինայի դրոշը Թբիլիսիում կայացած համերգի ժամանակ

16:12   4 հուլիսի, 2015

Թբիլիսիում անցկացվող ռոք փառատոնի շրջանակներում ելույթ է ունեցել հայտնի երգչուհի Զեմֆիրան։

Կատարումներից մեկի ժամանակ մի երկրպագու Ուկրաինայի դրոշը փոխանցել է երգչուհուն, որն էլ ծածանել է այն բեմի վրա։

Երգչուհին մի քանի վայրկյան ծածանել է դրոշը, իսկ հետո կապել է այն բարձրախոսին եւ շարունակել իր ելույթը, հայտնել է РИА «Новости»-ն։

 



© NEWS.am STYLE