«Երեւանի սիրուն աղջիկ»-ը՝ Բեթ Հարթի համերգին. տեսանյութ

13:24   4 հուլիսի, 2015

Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, երեկ Երեւանում կայացել է հայտնի երաժիշտ Բեթ Հարթի համերգը: Համերգի ընթացքում մի քանի երիտասարդ բարձրացել են բեմ եւ կատարել «Երեւանի սիրուն աղջիկ» երգը:

 Բեթը երգի տակ պարել է երիտասարդներից մեկի հետ:

Ի դեպ, երիտասարդները Բեթ Հարթի սաունդչեքի ժամանակ են դեռ նվագել: Երգն այնքան է դուր եկել Բեթին, որ նա հրավիրել է նրանց իր համերգին նվագելու:



© NEWS.am STYLE