Ինչպես խնամել շուրթերը

20:06   21 հուլիսի, 2015

Որպեսզի շուրթերը լինեն միշտ փափուկ, ձգված և զգայուն, ամենևին էլ հարկավոր չէ մասնագետներին դիմել և այցելել գեղեցկության սրահներ: Պարզապես հարկավոր է պատշաճ կերպով խնամել շուրթերը: Շուրթերի կանոնավոր խնամքը թույլ է տալիս պահպանել դրանց թարմությունն ու ձևը: Շուրթերի խնամքն իր մեջ ներառում է մի քանի ստանդարտ ընթացակարգեր, որոնց համար հարկավոր է տրամադրել օրական ընդամենը մի քանի րոպե:

Ելնելով այն բանից, որ շուրթերի մաշկն ինքնին նուրբ, բարակ և զգայուն է, այն կարող է ենթարկվել եղանակային փոփոխությունների (քամի, սառնամանիք), կամ այլ գրգռող հանգամանքների: Շուրթերի գրավչությունը պահպանելու համար հարկավոր է շուրթերը ճիշտ խնամել, ընդ որում, շուրթերի մաշկը ոչ պակաս խնամքի կարիք ունի, քան դեմքի մաշկը: Դեմքի այդ հատվածի համար հարկավոր է յուրաքանչյուր օր կանոնավոր կերպով կատարել որոշ կոսմետիկ ընթացակարգեր, օրինակ` օրական երկու անգամ ցանկալի է սովորական փափուկ ատամի խոզանակով մերսել շուրթերը, որոնց մերսման տևողությունը պետք է լինի մեկ րոպեից ոչ պակաս: Դա կօգնի լավացնել արյան շրջանառությունը և պահպանել շուրթերի բնական գույնը:

Շուրթերը շրթներկից մաքրելու համար հարկավոր է օգտագործել բամբակյա դիսկեր և ոչ մեծ քանակությամբ խոնավեցնող թանձր քսուք, դիմահարդարումը մաքրելու միջոցներ կամ սովորական ձիթայուղ:

Ամեն օր, երեկոյան քնելուց առաջ ցանկալի է շուրթերին քսել սնուցող քսուք` միաժամանակ դրանք մերսելով: Շուրթերին ձգվածություն և փափկություն հաղորդելու համար կարելի է քսել վարունգի քամած հյութ կամ պարզապես վարունգի շերտ դնել և մի քիչ պահել:

Բացի այդ, շուրթերի նուրբ մաշկը հարկավոր է պաշտպանել զանազան խնդիրներից, օգտագործելով հիգիենիկ շրթներկ (հատկապես սառնամանիքին), իսկ ամռանը օգտագործել հատուկ շուրթերի համար նախատեսված SPF պաշտպանությամբ շրթներկ:
Ճաքճքած շուրթերի համար օգտակար է պիլինգը` չոր մաշկը հեռացնելու համար:

Աղբյուրը` - inmoment.ru



© NEWS.am STYLE