Անջելինա Ջոլին մարմնավորելու է Եկատերինա II-ի կերպարը

12:35   5 հուլիսի, 2015

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին իրավունք է ստացել կենսագրական ֆիլմ նկարահանել Եկատերինա II-ի մասին, հայտնել է Daily Mail-ը։

Սայմոն Սեբագ-Մոնտեֆիորեի «Պոտյոմկին՝ իշխանների իշխանը» ստեղծագործության հիման վրա նկարահանվելիք ֆիլմում Ջոլին մարմնավորելու է սկանդալային Եկատերինա II-ի կերպարը․ ի դեպ, նա արդեն տասը տարի է երազում է այս դերի մասին, որը նախկինում խաղացել են Մարլեն Դիտրիխը, Բեթ Դեյվիսը, Տալուլա Բենկհեդը եւ Քեթրին Զետա Ջոնսը։

«Ես շատ ուրախ եմ, որ Անջելինան ընտրել է իմ գործը, քանի որ այն իմ առաջին գիրքն էր, որը սիրով գրված աշխատանք է», - ասել է Սեբագ-Մոնտեֆիորեն։



© NEWS.am STYLE