Գրիգոր Կյոկչյանը կներկայացնի Հայաստանը The Global Sound Parade of Nations մրցույթում

15:32   5 հուլիսի, 2015

Հայաստանից Գրիգոր Կյոկչյանն իր «Գնում ենք պարելու» երգով կմասնակցի ավստրալական The Global Sound Parade of Nations մրցույթին: Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Գրիգորը:

Նրա երգն ընտրվել է ժյուրիի կողմից: Ընդհանուր հաշվով, մրցույթին 70 երկրի ներկայացուցիչ է մասնակցում:

Ի դեպ, Ուկրաինան մրցույթում կներկայացնի ВИА Гра խումբը, Ֆրանսիան՝ Indila-ն, Անգլիան՝ Olly Murse-ը:

Հաղթողն ընտրվելու է քվեարկության արդյունքում:

Նշենք, որ Գրիգոր Կյոկչյանը պատրաստվում է նաեւ Հայաստանը ներկայացնել «Նոր ալիք-2015» մրցույթում:



© NEWS.am STYLE