Դերասանուհի Հիլարի Սուոնքը հրաժարվել է իր աշխատանքից՝ հիվանդ հորը խնամելու համար

13:13   6 հուլիսի, 2015

Ամերիկյան հայտնի դերասանուհի Հիլարի Սուոնքը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է իր կարիերան եւ չի նկարահանվելու ֆիլմերում՝ հիվանդ հորը խնամելու համար։ HNGN.com-ի փոխանցմամբ՝ դերասանուհու հորը վերջերս վիրահատել են, եւ այժմ նա խնամքի եւ հոգատարության կարիք ունի։ 

«Հայրս ինձ հետ է ապրում։ Այժմ միայն ես եմ նրա կողքին։ Ես ստիպված եմ հրաժարվել որոշ գործնական առաջարկներից, քանի որ աշխարհում ընտանիքից ավելի կարեւոր ոչինչ չկա»,- բացատրել է 40-ամյա Հիլարին։



© NEWS.am STYLE