Էշթոն Քաթչերը եւ Միլա Կունիսը ամուսնացել են

10:01   6 հուլիսի, 2015

Այս զույգին վերաբերող ամեն ինչ զարմացնում է բոլորին։ Այո, ինչպես միշտ Էշթոնն իր ոճի մեջ է։ Հանգստյան օրերին Քաթչերը եւ Միլա Կունիսը ամուսնացել են։ Ընդ որում, այս մասին ոչ մեկը չի իմացել, եւ ամեն ինչ գաղտնի է եղել։ People-ի փոխանցմամբ՝ 37-ամյա դերասանն ու նրա 31-ամյա կինը մեծ աղմուկ բարձրացնելու եւ իրարանցում ստեղծելու սիրահար չեն։

Նշենք, հոլիվուդյան հայտնի դերասանները մտադիր են երկրորդ երեխան ունենալ։ Զույգի առաջնեկը՝ Ուայաթ Իզաբել Քաթչերը, լույս աշխարհ է եկել 2014թ-ի հոկտեմբերին։

 



© NEWS.am STYLE