Շերը՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին

10:46   6 հուլիսի, 2015

Ամերիկյան հայտնի երգչուհի Շերը Twitter-ում գրառում է կատարել Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին.

«Ռուսաստանը 22 %-ով թանկացրել է  էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում։ Ցուցարարներին ծեծել եւ ջրցան մեքենաներով ցրել են: Ոչ մեկը չի մտահոգվում հայերի համար»,- գրել է 69-ամյա երգչուհին։

 



© NEWS.am STYLE