Էդ Շիրանը պատմել է The Weeknd-ի եւ Քանիե Ուեսթի համատեղ ծրագրի մասին

14:12   6 հուլիսի, 2015

Բրիտանացի հայտնի երգիչ Էդ Շիրանը Beats1 ռադիոկայանի եթերում պատմել է The Weeknd-ի եւ Քանիե Ուեսթի համատեղ ծրագրերի մասին։ Շիրանը ներկա է եղել The Weeknd-ի երեկույթին Տորոնտոյում, որտեղ նրան հրավիրել էին կանադացի երգչի հետ աշխատելու համար։ Հանդիպումից հետո Էդը հայտարարել է.

«Չեմ կարողանում հավատալ։ The Weeknd-ը ոչ բոլորի համար է երգեր գրում եւ ոչ ամեն պատահածի հետ է աշխատում։ Եվ նրա հաջորդ ալբոմի մեջ ներառվելու է միայն մեկ՝ Քանիե Ուեսթի հետ համագործակցությունը»։

Էդը նաեւ նշել է, որ նրանք հաջորդ օրը նոր երգ են ձայնագրել։

Նշենք, որ The Weeknd-ը ունի մեկ ձայնագրված ալբոմ՝ Kiss Land, որը թողարկվել է 2013-ին։ Այժմ կանադացի երգիչն ու բրիտանացի երգահանը աշխատում են «Chapter III» սկավառակի վա, որը կթողարկվի այս տարվա վերջ։

Աղբյուրը՝ Apelzin.ru



© NEWS.am STYLE