Ռուս հայտնի դերասանը կորցրել է հիշողությունը

18:11   6 հուլիսի, 2015

Ռուսական կինոյի եւ թատրոնի հայտնի դերասան, «Глухарь» ֆիլմի աստղ Պավել Օստրոուխովին տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը։ Դերասանը ուղեղի լուրջ վնասվածք է ստացել։

Այգում զբոսնելիս ինչ-որ մեկը հարձակվել է Օստրոուխովի վրա եւ ծանր իրով հարվածել նրա գլխին։ Դերասանն այլեւս ոչինչ չի հիշում։

Բժիշկները կարծում են, որ միգուցե սա ժամանակավոր է, եւ շուտով դերասանի հիշողությունը կվերականգնվի, հայտնել է Life News-ը։



© NEWS.am STYLE