Ժաննա Ֆրիսկեի հայրը մեղադրել է Դմիտրի Շեպելեւին՝ դստերը ոչ պատշաճ հետեւելու մեջ

17:45   6 հուլիսի, 2015

Ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հայրը՝ Վլադիմիր Բորիսիչը, հերթական հարցազրույցն է տվել «Ուղիղ եթեր Բորիս Կորչեւնիկովի հետ» հաղորդմանը եւ մեղադրել Ժաննայի ամուսնուն՝ Դմիտրի Շեպելեւին՝ դստերը ոչ պատշաճ խնամելու մեջ։

«Այո, Դմիտրին շատ բան է արել, գնացել ու պայմանավորվել է բժիշկների հետ։ Մեր միջեւ տարաձայնություններ են եղել, քանի որ նա լսում էր այն բժիշկներին, որոնք միայն պատվաստանյութ էին նշանակում Ժաննային։ Ես առաջարկում էի դիմել այլ բժիշկների, իսկ նա չէր համաձայնում։ Դմիտրին մշտապես կապի մեջ էր Լոս Անջելեսի բժիշկների հետ, բայց մեզ չէր տեղեկացնում, թե ինչ են նրանք ասում։ Դա ինձ միշտ բարկացնում էր։ Ես զգում էի, որ մի բան այն չէ, դեղահաբերը ազդեցություն չեն թողնում»։

 

Աղբյուրը՝ Ivona

 



© NEWS.am STYLE