Grateful Dead լեգենդար ռոք խմբի հրաժեշտի համերգը

17:10   6 հուլիսի, 2015

Grateful Dead լեգենդար ռոք խմբի «Fare Thee Well» հրաժեշտի համերգը տեղի է ունեցել Չիկագոյում։ Grateful Dead գործունեության 50-ամյա հոբելյանին նվիրված 3 ժամ տեւողությամբ համերգին ներկա են եղել 70 000 երկրպագու, հայտնել է The New York Times-ը։

Համերգի վերջում երաժիշտները հրաժեշտ են տվել իրենց երկրպագուներին։

«Հիշեք այս զգացողությունները, տարեք դրանք ձեզ հետ եւ արեք այն, ինչ ցանկանում եք։ Հեռանում եմ ասելով՝ խնդրում եմ բարի եղեք»,- ասել է Միքի Հարթը։



© NEWS.am STYLE