Ժաննա Ֆրիսկեի որդին ապրում է Ֆիլիպ Կիրկորովի տանը

14:38   6 հուլիսի, 2015

Ժաննա Ֆրիսկեի եւ Դմիտրի Շեպելեւի որդին՝ Պլատոնը, ապրում է Ֆիլիպ Կիրկորովի տանը Բուլղարիայում, հայտնել է StarHit-ը։

Ինչպես գիտեք, մինչ Ժաննայի մահը, Շեպելեւը իրենց 2-ամյա որդուն տարել էր Բուլղարիա։ Այժմ լրագրողները պարզել են, որ երեխան Ֆիլիպ Կիրոկորովի տանն է։

«Ֆիլիպը վաղուց էր Ժաննային առաջարկել, որ երեխան գար եւ հանգստանար այնտեղ։ Շնորհակալություն, այդ առաջարկի համար։ Երեխան իրեն շատ հարմարավետ է զգում...»,- հայտնել է Ժաննայի հայրը՝ Վլադիմիր Բորիսիչը։

Այս պահին Պլատոնի խնամքով զբաղվում են երեխայի տատիկն ու դայակը։

 



© NEWS.am STYLE