«Ինձ ձանձրացրել է իմ դեմքը, պետք է այցելել վիրաբույժին». Եվա Ռիվաս

14:25   6 հուլիսի, 2015

Երգչուհի Եվա Ռիվասը շարունակում է զարմացնել իր երկրպագուներին նոր լուսանկարներով եւ գրառումներով: Այս անգամ երգչուհին նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում եւ գրել.

«Ինձ ձանձրացրել է իմ դեմքը եւ մնացած ամեն բան` նույնպես: Պետք է այցելել վիրաբույժին եւ նվեր մատուցել ինքս ինձ իմ 28-ամյակին»:

Դեռ պարզ չէ` կատակե՞լ է արդյոք երգչուհին, թե ոչ, բայց օգտատերերից մեկի դիտարկմանն ի պատասխան, նա գրել է.

«Պետք է ամեն ինչ փոխել` զգեստապահարանը, ապրելու վայրը: Պետք է, պետք է»:



© NEWS.am STYLE