Եգիպտոսում ապրող հայ պորտապարուհու ազատազրկման որոշումը մնացել է անփոփոխ

15:17   6 հուլիսի, 2015

Ապրիլի վերջին Եգիպտոսում ապրող հայ պորտապարուհի Սոֆինարին (ով նաեւ հայտնի է Սաֆինազ անունով) ձերբակալել եւ վեց ամսվա ազատազրկման են ենթարկել Եգիպտոսի պետական դրոշի գույներով կարված զգեստով պորտապար պարելու պատճառով։ Սոֆինարին մեղադրել են եգիպտական դրոշը անարգելու մեջ։ Այդ ժամանակ պարուհուն 1500 դոլար գրավի դիմաց ազատ էին արձակել։ Սակայն Սոֆինարն իր հերթին բողոքարկել էր եգիպտական դատարանի որոշումը։

Gulfnews.com-ի փոխանցմամբ՝ Կահիրեի Վերաքննիչ դատարանը որոշումը թողել է անփոփոխ։ Պարուհուն Եգիպտոս մտնելուն պես ձերբակալելու են։

Ի դեպ, ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում պարուհին նշել էր, որ այս ամենը շանտաժ է եւ չի համապատասխանում իրականությանը։ 

 

 



© NEWS.am STYLE