Հյու Ջեքմանի կինը արգելել է ամուսնուն նկարահանվել Անջելինա Ջոլիի հետ

12:04   7 հուլիսի, 2015

Հյու Ջեքմանի կինը՝ Դեբորա Լի Ֆերնեսը, արգելել է ամուսնուն նկարահանվել Անջելինա Ջոլիի հետ։ Ֆերնեսը նախ խոստովանել, հետո ավելացրել է, որ այդ ամենը կատակ էր։

«Ես ասել եմ Հյուի գործակալին, որ նա Անջելինայի հետ չի նկարահանվի։ Համոզված եմ, որ Անջելինան շատ լավ մարդ է եւ ինձ դուր է գալիս նրա արվեստը»։ Բայց վերջում Դեբորան ավելացրել է՝ «Կատակում եմ»։

Սակայն Daily Mail-ի լրագրողները ենթադրել են, որ այս պատմության մեջ ճշմարտության հատիկ կա եւ փորձել են հենց Ջեքմանից պարզել այս ամենը։

«Դատելով Հյուի նյարդային ծիծաղից՝ սա համապատասխանում է իրականությանը»,- գրել է աղբյուրը։

Նշենք, որ Անջելինա Ջոլին հաճախ է սիրավեպ սկսում իր խաղընկերների հետ։ Օրինակ՝ «Հաքերները» ֆիլմից հետո նա սիրահարվեց, ապա ամուսնացավ Ջոնի Լի Միլլերի հետ։ Այնուհետեւ Ջոլին սիրավեպ էր սկսել «Կեղծ կրակ» ֆիլմի աստղ, դերասանուհի Ջենի Շիմիցուի հետ։ Եվ իհարկե, «Տեր եւ տիկին Սմիթներ» ֆիլմից հետո նա ամուսնացավ Բրեդ Փիթի հետ։ 



© NEWS.am STYLE